ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կայցելի Իսրայել և Գազայի հատված
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 26-27-ը կայցելի Իսրայել և Հորդանան գետի Արևմտյան ափ ՝ Գազայի հատվածի և Իսրայելի միջև զինադադարը «զարգացնելու» համար։
Այս մասին հայտնում է Reuters- ը։ Ավելի վաղ Բլինկենը հայտարարել էր, որ մտադիր է առաջիկա օրերին մեկնել Մերձավոր Արևելքի տարածաշրջան և հանդիպումներ անցկացնել Իսրայելի և Պաղեստինի իշխանությունների հետ: Աղբյուրը հավելում է, որ Բլինկենը կայցելի նաև Եգիպտոս։
Ընդգծենք, որ օրեր առաջ Բլինկենը հանդիպում էր ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում ևս քննարկվել էր Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող հակամարտության հարցը։