Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Հասարակություն

Արիանա Հովսեփյանն Ազատության հրապարակում հրավիրում է շտապ հավաք՝ հեռացնելու Կապիտուլյանտին. հայտարարություն

NEWSPRESS.am կայքի հիմնադիր-տնօրեն, հասարակական գործիչ Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը հայտարարություն է տարածել, որով այսօր՝ ժամը 18:00-ին մեր հայրենակիցներին հրավիրում է շտապ հավաքի Ազատության հրապարակում:

Նրա տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, 

Հայ ազգ,

Սիրելի ժողովուրդ,

Մեր հայրենիքին պատուհասած վտանգը սպառնում է վերջնականապես կործանել Հայաստան պետությունը: Ամեն օր, ամեն ժամ, մեր թշնամին ավելի ու ավելի համարձակ և սանձարձակ է դառնում՝ նորանոր տարածքներ զավթելով մեր՝ առանց այն էլ մի բուռ մնացած հայրենիքից: 

Դավաճանական իշխանության ձեռամբ ու նախընտրական պատրաստությամբ զբաղված ընդդիմության լուռ համաձայնությամբ մեր հայրենիքը կտրատվում է: Արցախի կորստով՝ Սյունիքը, Վայոց ձորն ու Գեղարքունիքը դարձել են սահմանամերձ ու գյուղացին մեն-մենակ, գրեթե անպաշտպան է մնացել դեռևս ամիսներ առաջ մեր հազարավոր հայորդիներին դաժանաբար սպանած ոսոխի դեմ: 

Վարչապետի աթոռին սոսնձված երևույթը փորձում է մեզ խաղաղություն «վաճառել», մինչդեռ այդ խաղաղության հասնելու ճանապարհին Ալիևի առաջ խոնարհված երևույթը զոհել է մեր հազարավոր հայորդիների կյանքը, զոհել է մեկ տասնյակ հազարից ավել երիտասարդների առողջությունը՝ շատերին մինչև կյանքի վերջ գամելով հաշմանդամի սայլակին: Նա զոհել է ոչ միայն բանակցության առարկա 5+2 շրջանները, այլև Հադրութը, բերդաքաղաք Շուշին, տարածքներ Ասկերանից, Մարտունուց, Մարտակերտից՝ այդպիսով Արցախից մնացած պատառիկը մշտական կախման մեջ գցելով Ադրբեջանից: Կապիտուլյանտը զոհել է հողեր Սյունիքից, այժմ թշնամին մեր կապուտաչյա գեղեցկուհուց՝ Սևանից քիչ է հեռու: Դրանից բացի, Նիկոլը հպարտորեն հայտնում է Տավուշից գյուղեր զիջելու, Տիգրանաշենը զիջելու պատրաստակամության մասին՝ այդպիսով հարվածի տակ դնելով Հայաստանի կապը երկու հարևան պետությունների՝ Վրաստանի և Պարսկաստանի հետ: Ասել է թե՝ նրա ձեռամբ Հայաստանը մտնելու է թուրքական տոտալ բլոկադայի մեջ: Եվ վերջում, ո՞վ է երաշխավորում, որ թուրքը խաղաղություն է նվիրելու մեզ: Թուրքիայի պատմությունն ու ծրագրերը լրիվ հակառակի մասին են խոսում: 

Իսկ քաղաքական հայտ ներկայացրած ընդդիմությունը զբաղված է... ՈՉՆՉՈՎ: Զբաղված է մարդկանց համբերությունն ու զայրույթը մաշելով, զբաղված է դատարկ ճառերով: 

Մեր հասարակության գիտակից հատվածն այլևս հոգնել է փողոց դուրս գալուց, ճառեր լսելուց, քայլելուց ու տուն գնալուց՝ արդարացի կասկածներ ունենալով, որ Կապիտուլյանի գործողություննները համաձայնեցված են հենց ընդդիմադիր քաղաքական ուժերի կամ առնվազն դրանց լիդերների հետ: 

Ուստի, ես՝ որպես պարզապես գիտակից ու մտահոգ հայ, իմ մի խումբ ընկերների հետ, ովքեր ևս քաղաքական հավակնություններ չունեն, հրավիրում եմ ձեզ Ազատության հրապարակ՝ Կապիտուլյանտին հեռացնելու ճանապարհը քննարկելու և դա իրագործելու: Իրագործելու՝ թեկուզև հենց այսօրվանից:

Այսօր՝ ժամը 18:00-ին, բոլորիդ խնդրում եմ լինել Ազատության հրապարակում ձեր ընկերների, հարազատների հետ, ովքեր անտարբեր չեն մեր պետության ու պետականության կորստի հանդեպ: Մինչև հունիսի 20-ը կարող է կործանարար լինել մեր հայկական երկու պետությունների համար:

Սիրով սպասում եմ: Սպասում եմ ամենահայրենասերներին, ամենավճռականներին ու թրքահպատակ իշխանությանը հեռացնելու իրական պատրաստակամություն ունեցողներին: 

Եկե՛ք Ազատության հրապարակ: 

Եկե՛ք վճռենք: 

Եկե՛ք հեռացնենք Կապիտուլյանտին»: 

Արիանա Հովսեփյան
22.05.2021