Վարդենիսի տարածաշրջանում զինծառայող Նորիկն արդեն մեկ շաբաթ է, ինչ անհետացել է. գտնվել է վերջինիս հեռախոսը. Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է, հունվարից ծառայում է Վարդենիսում։
Ըստ Կողբից ստացված տեղեկությունների՝ գտնվել է հեռախոսը, որով Նորիկն ինտերնետ է մտել վերջին անգամ։ Թեև Նորիկի անհետանալուց մեկ շաբաթ է անցել, սակայն Հայաստանի Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ կապակցությամբ որեւէ հաղորդագրություն չի տարածել»:
