Կարիմ Բենզեման ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ․ Onze Mondial
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ֆրանսիական Onze Mondial ամսագրի ընթերցողների հարցման արդյունքում ճանաչվել է այս մրցաշրջանի Եվրոպայի լավագույն խաղացող:
33-ամյա ֆրանսիացին, ունենալով 29 գոլ ու 8 գոլային փոխանցում 2020/21 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում, առաջին անգամ է շահել այս մրցանակը: Բենզեման հավաքել է ձայների 47,3% -ը ՝ առաջ անցնելով Լիոնել Մեսսիից («Բարսելոնա», 20,1%) և Ռոբերտ Լեւանդովսկուց («Բավարիա», 11,3%):
Ընդգծենք, որ Կրիշտիամնու Ռոնալդուն միայն 6-րդն է։