Կիլիան Մբապպեն համաձայնեցրել է իր պայմանագիրը «Ռեալի» հետ․ Բրունո Սատին
Ֆուտբոլային գործակալ Բրունո Սատինն ասել է, որ «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն համաձայնեցրած պայմանագիր ունի «Ռեալի» հետ:
«Ես զգում եմ, որ նա պատրաստ է ակումբը փոխել: Ես տեղեկություններ ունեմ, որ Մբապպեն և նրա ընտանիքը պայմանագիր ունեն Մադրիդի «Ռեալի» հետ: Նախ ` ֆուտբոլիստի կողմից համաձայնություն է պետք, բայց պետք է նաև փարիզյան թիմի համաձայնությունը: Ակնհայտ է, որ Քաթարի սեփականատերերը և «ՊՍԺ»-ն չեն ցանկանում բաց թողնել Մբապպեին, այնպես որ նա կարող է մնալ մինչ պայմանագրի ավարտը և հեռանալ անվճար»։
Ընդգծենք, որ մադրիդյան թիմը Մբապպեի հետ մեկտեղ հետաքրքրված է նաև Էրլինգ Հոլանդի ծառայություններով։