Ամստերդամում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա․ կա 1 զոհ և 4 վիրավոր
Նիդեռլանդներում դանակով զինված տղամարդը հարձակում է իրականացրել։ Դեպքը տեղի է ունեցել Ամստերդամում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Հարձակման հետևանքով զոհվել է 1 մարդ և վիրավորվել 4-ը։ Հարձակումն իրականացրած տղամարդը կալանավորվել է։
Այս պահին համապատասխան մարմինները փորձում են պարզել հանցագործության բոլոր մանրամասները։