Ջո Բայդենը նշել է, թե որ պայմանով կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եթե նա համաձայնվի հրաժարվել միջուկային զենքից: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru Կայքց։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ ասել էր, որ Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը «լուրջ սպառնալիք են ներկայացնում Ամերիկայի և ամբողջ աշխարհի անվտանգության համար»:
Նա խոստացել էր հակադարձել Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին «դիվանագիտությամբ և ուժեղ զսպմամբ»: