Նախատոնական թանկացումներ շուկաներում (տեսանյութ)
«Արդեն իսկ մոտ 10% գնաճ կա: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ամանորին ընդառաջ թանկացումներ են և դեռ 10%-ով էլ կավելանան»:
Անդրադարձ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սպառողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նա շեշտեց, որ հատկապես թանկացել են ընդեղենը, մսամթերքը և շոկոլադը: Սպառողների պաշտպանի խոսքով` Կենտրոնական բանկը և ՏՄՊՊՀ-ն չեն վերահսկում շուկան, արդյունքում գնորդը խաբվում է:
«Մեր երկրում 10%-ի համար միևնույն է, թե Լամբորջինին ինչ արժե, իսկ 80%-ից ավելն էլ աղքատ է, անվճարունակ» ,- շեշտեց նա:
Արմեն Պողոսյանը նաև ասաց, որ սպառողը ոչ միայն թանկացմանն է բախվում, այլև զեղչերի հետ կապված խաբերություններին:
Մանրամասները` տեսանյութում