Ոստիկանական երեկվա բռնություններից հետո Փոստանջյանը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Ոստիկանական երեկվա բռնություններից հետո Զարուհի Փոստանջյանը տեղափոխվել է հիվանդանոց. նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Հիիցնենք, որ երեկ՝ մայիսի 21-ին ինքանբուխ ակցիաներ էին կազմակերպվել Երևանի տարբեր հատվածներում: Քաղաքացիները պահանջում էին Նիկոլ Փաշինյանից չստորագրել որևէ փաստաթուղթ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն էլ կոչ արեց ոստիկաններին միանալ իրենց:
«Թուրքը կգա կնոջդ կբռնաբարի նոր կմիանաք»,-ասաց Փոստանջյանը ոստիկանին, որից հետո նրա նկատմամբ բիրտ ուժ կիրառեցին:
Իսկ ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ պատրաստվում է ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հետ նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրել: