Կիևում բախումներ են ազգայնականների և Մեդվեդչուկի կողմնակիցների միջև
Կիևում դատարանի շենքի մոտ բախումներ են սկսվել ազգայնականների ու «Ընդդիմադիր հարթակ կյանքի համար» կուսակցության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի կողմնակիցների միջև, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիմա Կիևի վերաքննիչ դատարանը քննարկում է Մեդվեդչուկի խափանման միջոցի հարցը: «Ազգային կորպուս» ազգայնական կուսակցության դրոշներով մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել էին շենքի մոտ `պահանջելով պատգամավորին բերման ենթարկել:
Այնտեղ էին եկել նաև քաղաքական գործչի կողմնակիցները: Արդյունքում բախումներ սկսվեցին երկու կողմերի միջև: Ծեծկռտուքի մասնակիցները միմյանց հարվածեցին, հրեցին, միմյանց վրա ջրի շշեր ու ծխային ռումբեր նետեցին: Ոստիկանները ստիպված եղան միջամտել։