Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ Ծառուկյան

Մի փնտրեք «փրկիչների», նրանք պարզապես չկան ու չեն լինելու. Երվանդ Վարոսյան

Ընտրություններն իշխանություն ձևավորելու բնավ լավագույն միջոցը չեն։ Շատ հեշտ է հասարակությանը խաբել, մոլորեցնել, ստեղծել տարաբնույթ հուզական ենթատեքստեր, ամենը վերածել մարզական ինչ-որ մրցման` մարզիկներով, հանդիսատեսով ու երկրպագուներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Ընտրություններն իշխանություն ձևավորելու բնավ լավագույն միջոցը չեն։ Շատ հեշտ է հասարակությանը խաբել, մոլորեցնել, ստեղծել տարաբնույթ հուզական ենթատեքստեր, ամենը վերածել մարզական ինչ-որ մրցման` մարզիկներով, հանդիսատեսով ու երկրպագուներով։ Սա է պատճառը, որ զարգացման «ժողովրդավարական» ճանապարհն ընտրած երկրներից հաջողել են նրանք, որոնք կարողացել են ձևավորել այնպիսի ֆիլտրերով համեմված քաղաքական համակարգեր, որոնց պարագայում իրական ընտրությունը կատարվում է շատ ավելի վաղ, քան այն ստանում է իր փաստաթղթային ձևակերպումը։

Վերջում միայն հասարակությանը թույլ է տրվում «ընտրություն» կատարել աննշան դետալների մեջ, գնալ տեղամաս, թուղթ լրացնել, նետել արկղն ու երջանիկ լինել այն մտքից, թե ինքն իշխանություն է ձևավորում։ Զարգացած համարվող երկրներում բնական ճանապարհով ձևավորված ոչ մի էլիտա, երբեք թույլ չի տա, որպեսզի «լայն զանգվածները» ուղղակի ձևավորեն իշխանություն «իրենց տեսքով ու նմանությամբ», կործանելով այդ երկրները։

Բայց հիմա մենք կրկին գնում ենք ընտրությունների առանց ֆիլտրերի, առանց քաղաքական համակարգի, առանց ձևավորված էլիտայի։

Հավասար են թե իրական գործիչները, թե տարատեսակ պարապ շարլատանները։ Ավելի ճիշտ անհավասար են, քանի որ իրական քաղաքական, պետական գործիչներն ունեն ներքին պատասխանատվություն շաղ չտալու տարատեսակ խոստումներ, չանելու անպատասխանատու հայտարարություններ, ստելուց դա անելու գոնե չափավոր։ Շարլատանները, սակայն, այս հարցում ազատ են, քանի որ իրենց նպատակին հասնելու ճանապարհին չունեն որևէ արգելք։

Այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք, ու պետք է փորձենք որևէ կերպ հնարավորինս շահած դուրս գալ իրավիճակից, հատկապես որ իրավիճակն իրոք օրհասական է, իսկ ընտրություն չենք կատարում միայն անձանց ու ծրագրերի մեջ, ընտրությունը կյանքի ու մահվան միջև է։

Որևէ քաղաքական ուժի, թիմի մաս ես չեմ հանդիսանում, դժվարությամբ ինձ կհամարեմ անգամ նրանցից որևէ մեկի համակիր։ Այդ պատճառով ոչ մեկի համար քարոզ չեմ տանի, չեմ համոզի ընտրել սրան կամ նրան։ Բայց ինքս ինձ համար ձևավորել եմ մի քանի չափանիշ, որոնք թույլ կտան չսխալվել կամ սխալվել հնարավորինս ոչ ողբերգական հետևանքներով.

1. անպայման մասնակցել ընտրությունների, անպայման։

2. մի կողմ դնել Նիկոլ Փաշինյանին ու նրա տարատեսակ արբանյակներին։ Ինչո՞ւ։ Նախորդ ընտրություններից արդեն պարզ էր, որ այդ անձը չունի թիմ, չի ուզում ունենալ թիմ, իր խառնվածքով չի էլ կարող ունենալ թիմ։ Նա միշտ շրջապատված է լինելու իր, առանց այն էլ համեստ ինտելեկտուալ կարողություններից ավելի ցածր սանդղակների վրա գտնվող անբաններով։ Նա սիրում է «մտքի տիտան» խաղալ ծնկից ներքև աճող խոտի մարգագետիններում։ Նա վախ ունի ինքնուրույն մտածելակերպ ունեցող, քիչ թե շատ զարգացած, կայացած ցանկացած մարդու հանդեպ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն արդեն առիթ ունեցել է ապացուցելու, թե ինչ հետևանքներ է ունենում իր նման դատարկ պոպուլիստի կառավարումը, ում իշխանության գալու միակ նպատակը իշխանության գալն է։ Ցավոք այդ ապացուցման ընթացքը մեզ արժեցավ ազգային աղետ, որից դեռ պարզ չէ, երևէ դուրս գալու ենք, թե ոչ։ Ավելին` այդ ապացուցման ընթացքում Նիկոլ Փաշինյանը դարձավ պարտված ղեկավար, պարտության, ազգային նսեմացման խորհրդանիշ, որից հետո ինքն այլևս որևէ բան անել անկարող է, եթե անգամ ինքը Նիկոլ Փաշինյան չլիներ։ Նա այլևս երբեք, որևէ պարագայում չի կարողանա Հայաստանի համար որևէ նպաստավոր հարց առաջ տանել ոչ երկրի ներսում, ոչ դրսում։ Նա չի կորող որևէ պարագայում չզիջել, նա արդեն զիջող է, իսկ այդ քաղաքականությունը անխուսափելիորեն տանում է դեպի նոր պատերազմ, պատերազմ, որն արդեն լինելու է վերջինն ու ավարտվելու է նոր ցեղասպանությամբ։

3. Ընտրություն պետք է կատարել մյուս ներկայացված ուժերից նրանց միջև, որոնք առհասարակ մասնակցում են իրական ձայներ հավաքելու նպատակով ու իշխանություն ձևավորելու նպատակով։ Մենք հիմա չենք կարող մեր քվեն փոշիացնել, ընտրելով պարապությունից քաղաքականություն եկողներին կամ ընտրության միջոցով մի քանի կոպեկ աշխատել ցանկացողներին։


4. Մի փնտրեք «փրկիչների», նրանք պարզապես չկան ու չեն լինելու։ Ավելին` սա սպորտային մրցում չէ, որտեղ մենք պարզապես մարզաշապիկի գույնի պատճառով երկրպագում ենք մի թիմի ու ատում մյուսին։ Սա Մադրիդի Ռեալի ու Բարսելոնի պայքարը չէ, որտեղ մենք ուղղակի երկրպագում ենք մի թիմի` անկախ ամեն ինչից։ Սա ընտրություն է քաղաքական թիմերի մեջ, որոնց մենք պատրաստվում ենք վստահել մեր երկիրը, մեր կյանքը, մեր երեխաների ապագան։ Եթե անգամ չեք կրում ազգային ու պետական գաղափարներ, չեք հասկանում, թե կոնկրետ ձեր համար ինչ հետևանքներ է ունենալու պետականության ավարտը, փորձեք հարցին մոտենալ կենցաղային ձևով։ Պատկերացրեք, որ բժիշկ եք ընտրում, ով ձեզ վիրահատելու է, փաստաբան եք ընտրում, ով ձեր իրավունքներն է պաշտպանելու, մեքենայի շարժիչի մասնագետ եք ընտրում, որ այն վերանորոգի, բնակարան վերանորոգող եք փնտրում, լավ վերջապես վարսավիր եք ընտրում... Ու ծառայության դիմաց վճարելու եք նրանց ձեր գրպանից։ Ո՞ւմ կդիմեիք այդ ժամանակ։ Անկասկած մեկին, ում կվստահեք, ով իր գործի մասնագետն է, խաբող չէ, անպատասխանատու չէ, խարդախ չէ։ Իսկ ինչո՞ւ կենցաղային հարցերին մոտենալ լրջորեն, իսկ ամենակարևոր հարցին` ջրիկ։ Չէ՞ որ սա ամենակարևոր հարցն է, սրանից կախված է ամեն ինչ, այդ թվում նաև կենցաղը։

Նայեք թեկնածուների թիմերին, ովքեր են նրանք, ինչ կրթություն ունեն, ինչ մասնագետներ են, խելք ունե՞ն ի վերջո, ինչ ճանապարհ են անցել, որտեղ են հաջողել, որտեղ ձախողել, իրենց կյանքում մինչև հիմա ինչ-որ բանի հասե՞լ են, թե իշխանություն են տենչում, որ նոր հասնեն, տեսա՞ծ են, թե չտես, ունա՞կ են ինչ-որ բան կատարել, թե դատարկախոսներ են, սկզբունքայի՞ն են արդյոք, թե պատրաստ են ամեն պատեհ պահի մաշկափոխ լինել, պատրա՞ստ են իրենց գաղափարի համար զրկանքներ կրել, թե շահի համար ցանկացած պահի կկռանան իշխանություն ունեցողի դիմաց, ունա՞կ են սեփական կարծիք ունենալ, թե պատրաստ են ծափահարել ցանկացած զառանցանքի։ Կրկնում եմ` սա պարզապես ընտրություն չէ, սա կյանքի ու մահվան կռիվ է։

5. եթե անգամ նշվածին հետևելն է բարդ, առաջնորդվեք գոնե բնազդներով, ինքնապահպանման, ծնողական բնազդներ ունենք բոլորս, անկախ մեր ցանկությունից...

Աստված մեզ պահապան»,- գրել է Վարոսյանը։