«Միլանը» դիտարկում է Հենրիխ Մխիթարյանին թիմ հրավիրելու տարբերակը
«Միլանն» այլընտրանքներ է ուսումնասիրում կիսապաշտպան Հական Չալհանօղլուի հեռանալու դեպքում: Ինչպես հայտնում է Football Italia- ն ՝ վկայակոչելով Tuttosport- ին, թիմի թիրախում Ռոդրիգո դե Պաոլն է «Ուդինեզեից», բայց նրա տրանսֆերը կարժենա 35-40 միլիոն եվրո:
Միլանյան թիմը դիտարկում է նաև Յոսիպ Իլիչիչի և Հենրիխ Մխիթարյանի տարբերակները: Վերջերս Մինո Ռայոլան Մխիթարյանի տրանսվերն առաջարկել էր միլանցիներին:
Հիշեցնենք, որ Չալհանօղլուին առաջարկվել էր 3 տարվա ընթացքում 32 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր՝ քաթարական «Ալ-Դուահիլ» ակումբի կողմից: