Հայտնի է, թե որքա՞ն գումար կվաստակի «Բարսելոնայում» Սերխիո Ագուերոն
«Բարսելոնան» աշխատում է երկու տրանսֆերի ուղղությամբ: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն «Բլաուգրանայի» հետ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կստորագրի մինչեւ 2023 թվականը ՝ տարեկան 10 միլիոն եվրոյից պակաս աշխատավարձով:
Պայմանագիրը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո: Բացի այդ, «Բարսելոնան» բանակցություններ է վարում «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ և նրան պայմանագիր է առաջարկում մինչև 2023 կամ 2024 թվականների ամառը:
Ընդգծենք, որ կատալոնական ակումբը մտադիր է այս ամռանը ուժեղացնել թիմի հարձակվողական գիծը: