Ջորջիո Կյելինին ամռանը կարող է անվճար տեղափոխվել MLS-ի ակումբներից մեկը
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին մրցաշրջանի ավարտին կարող է կարիերան շարունակել ամերիկյան MLS-ում: 36-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Ցինցինատի» ակումբը:
Կյելինիի պայմանագիրը թուրինյան թիմի հետ ավարտվում է այս տարվա հունիսին:
Այս դեպքում իտալացին կարող է ակումբը փոխել ազատ գործակալի կարգավիճակով: Ակումբի և Կյելինիի միջև հավանական բանակցություններից ոչինչ հայտնի չէ: