Հնդկաստանում վթարի է ենթարկվել ռազմական կործանիչ. կա զոհ
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ -21 կործանիչը հինգշաբթի երեկոյան վթարի է ենթարկվել Հնդկաստանի Փենջաբ նահանգում: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Վթարի հետևանքով օդաչուն մահացել է: Ըստ երկրի ռազմաօդային ուժերի՝ օդաչուն մահացել է վթարի հետևանքով ստացած վնասվածքներից:
Այս պահին հետաքննություն է տարվում պարզելու համար վթարի բոլոր մանրամասները: