Թուրքը էն ժամանակ մեզնից վախեցել ա, բայց հիմա մենք ենք վախենում՝ ինչի՞ համար... թող Նիկոլը ռադը քաշի. Գեղարքունիքի բնակիչը՝ Վանեցյանին (տեսանյութ)
«Պատիվ ունեմ» դաշինքը հավաքագրել է Գեղարքունիքի մարզի բնակիչների խնդիրները։ Դաշինքի ներկայացուցիչները` Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, մայիսի 19-ին եղել են Ճամբարակում և հարակից մի քանի գյուղերում, հստակեցրել առաջնային լուծման խնդիրները։
Գեղարքունիքում առաջնային հարցն անվտանգությունն է և դրա երաշխիքների ապահովումը:
Գեղարքունիքի բնակիչները նկատեցին, որ ներկա իշխանությունը վաղոից արդեն սպառել է իրեն և միայն հողեր է հանձնում:
«Թող ռադը քաշի գնա,-ասաց մի տղամարդ՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:
Մի կին էլ նկատեց, որ ամեն օր մի տարածք թուրքին տալու մասին են լսում. «Թուրքը էն ժամանակ մեզնից վախեցել ա, բայց հիմա մենք ենք վախենում՝ ինչի՞ համար»,-ասաց նա: