Իսրայելն ու «Համաս» շարժումը հրադադար են կնքել
Իսրայելի և «Համաս» շարժման միջև կնքվել է հրադադարի ռեժիմ: Այս մասին տեղեկանում ենք TACC-ից: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել մայիսի 21-ից՝ Իսրայելի և Պաղեստինի ժամանակով 02:00-ից:
Հրադադարի համաձայնագիրը ողջունել է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լյանենը: Հիշեցնենք, որ Գազայում գործող խմբավորումներն ու իսրայելական բանակը հարվածներ են փոխանակել մայիսի 10-ից:
Ըստ վերջին տվյալների Գազայի հատվածում զոհվել է 230 պաղեստինցի: Վիրավորների թիվը հասնում է մոտ 2000-ի: