Հունգարիայում քաղաքացիներն այլևս դիմակներ չեն կրի
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է երկրում պարտադիր դիմակների ռեժիմի վերացման մասին, ինչպես նաև սանիտարական սահմանափակումների մեծ մասի մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հանրային վայրերում և տրանսպորտում դիմակներ պարտադիր կրելու պահանջները կվերացվեն, պարետային ժամերը կչեղարկվեն, և թույլ կտան ավելի քան 500 մարդկանց հավաքույթներ բաց տարածքներում: Հունգարիան դարձավ Եվրամիության առաջին երկրներից մեկը, որը ձեռք բերեց «Sputnik V» կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը:
Ըստ Հունգարիայի կառավարության` պատվերով անցկացված ուսումնասիրությունների արդյունքների, «Sputnik V»-ը երկրում լավագույն պատվաստանյութն է: