Ես չեմ վախենում ասել, որ ուզում եմ լինել լավագույնը․ Հարի Քեյն
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է այն նպատակների մասին, որոնք իր առջև դրել է։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
«Ես շատ ավելին ունեմ տալու: Իմ վիճակագրությունը կարող է նույնիսկ ավելի լավ լինել, քան հիմա է: Ես չեմ վախենում ասել, որ ուզում եմ լինել լավագույնը: Ես ուզում եմ փորձել հասնել Ռոնալդուի ու Մեսսիի մակարդակին: Իմ հիմնական նպատակն է մրցանակներ նվաճելը և յուրաքանչյուր մրցաշրջանում 50, 60, 70 գոլ խփելը»,-ասել է Քեյնը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը մտադիր է հեռանալ «Տոտենհեմից» այս ամառ, և այդ մասին արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը: Հաղորդվում էր, որ նա ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: