Անդրեա Պիռլոն կարող է շարունակել գլխավորել «Յուվենտուսը» նաև հաջորդ մրցաշրջանում
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի ապագան մնում է անորոշ:
Թուրինյան ակումբի ղեկավարությունը երկուշաբթի որոշում կկայացնի այն մասին, թե արդյո՞ք իտալացին կմնա թիմի մարզիչը հաջորդ մրցաշրջանում:
Իտալիայի գավաթի եզրափակչում «Ատալանտային» հաղթելուց հետո (2-1) Պիռլոն շեշտել է, որ կցանկանար շարունակել աշխատել «Յուվենտուսում»:
Պիռլոյի առաջին մրցաշրջանում «Յուվենտուսը» նվաճեց երկու գավաթ ՝ Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը: Նվում է, որ ակումբը կարող է գլխավորել Զինեդին Զիդանը։