Գազայի հատվածում իսրայելական օդուժի հարվածների հետևանքով զոհվել է 230 պաղեստինցի
Իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում օդային հարվածների արդյունքում զոհվել է 230 պաղեստինցի քաղաքացիական անձ: Այդ մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ մահացածների թվում կա 65 երեխա և 39 կին: Հայտնի է նաև, որ վիրավորվել է 1710 մարդ: Հիշեցնենք, որ մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվեց վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են հրթիռային հարձակումները
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության ուժերի ինքնաթիռները հարձակվել են պաղեստինյան «Համաս» արմատական շարժման զենքի պահեստների վրա: