Ղարաբաղյան խնդիրը չպետք է կապել ռուս-թուրքական հարաբերությունների հետ
Ադրբեջանի ազգային ժողովի (Milli Meclis) պատգամավոր Գենիրե Փաշևան հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է թուլացնի լարվածությունը, այս մասին հայտնում է sondakika.com կայքը:
Պատգամավոր Գենիրա Փաշաևան Թուրքիայում տեղի ունեցաց մշակութային միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է` «Ադրբեջանը և Թուրքիան եղբայր պետություններ են, մենք նույն ազգն ենք տարբեր պետություններում: Ցանկացած դժվար պահին մենք կանգնած են եղբայր Թուրքիայի կողքին: Ռուսաստանը պետք է վերջ դնի լարվածությանը: Ռուսական քաղաքական գործիչների մի մասը սխալ ճանապարհ է ընտրել` ռուս-թուրքական լարվածությունը կապելով Ղարաբաղյան խնդրի հետ»:
Հատկանշական է, որ Գենիրե Փաշայևան ադրբեջանական իշխող կլաններից մեկի`Փաշաևների տոհմից է: Նույն տոհմից է նաև Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, ում օրիորդական ազգանունը ևս Փաշաևա է: