«Ռոման» Բելոտտիին պատրաստ է տարեկան վճարել 3,5 միլիոն եվրո գումար
Իտալական «Ռոման» հետաքրքրված է «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտիի ծառայություններով։ Այս մասին տեղեկանում ենք Corriere dello Sport-ից։
Նշվում է, որ հռոմեացիներն արդեն Բելոտտին առաջարկ են արել և պատրաստ են նրան տարեկան վճարել 3,5 միլիոն եվրո գումար։
Ընդգծենք, որ Բելոտտիին ցանկանում է գնել նաև «Միլանը»։ Դեռևս այլ մանրամասներ հայտնի չեն, թե միլանյան կողմը ի՞նչ առաջարկ է կատարել Բելոտտիին։