«Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Աարոն Ռեմզիին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին կարող է վերադառնալ Անգլիա: 30-ամյա ուելսցու ծառայույթուններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Այս մասին տեղեկացնում է Tutto Juve-ն:
«Յուվեն» պատրաստ է վաճառել Ռեմզիին և ցանկանում է այդ տրանսվերից ստանալ 20 միլիոն եվրո, սակայն կարող է ուելսցու տրանսվերային արժեքը նվազեցնել և հասցնել մինչև 12 միլիոն եվրոյի։
Այս մրցաշրջանում Ռեմզին Ա Սերիայի 22 խաղերում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: