«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Սերխիո Ռոբերտոյին
Պաշտպան Սերխի Ռոբերտոն կարող է հեռանալ «Բարսելոնայից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ըստ Diario Sport-ի՝ կատալոնական ակումբը որոշել է բաժանվել 29-ամյա խաղացողից:
«Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ ակումբում խաղացողի ժամանակը ավարտվել է։ Իսպանացին այլևս չի մտնում «Բարսայի» ծրագրերի մեջ:
Ռոբերտոյի հետ, որի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ի ամռանը, չի նախատեսվում նոր համաձայնագիր ստորագրել: Դեռ հայտնի չէ՝ իսպանացու համար գնորդներ կա՞ն, թե՞ չէ։
Այս մրցաշրջանում Սերխի Ռոբերտոն բազմաթիվ հանդիպումներ է բաց թողել վնասվածքների պատճառով: Նա 15 խաղ է անցկացրել Լա Լիգայում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: