Կրեմլում Լավրովի ու Բլինքենի հանդիպումը դրական են անվանել
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ դրական ազդանշան է։ Այս բանակցությունները կօգնեն երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, սակայն հարաբերությունների կարգավորման գործընթացն ինքնին հեշտ չի լինի»-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ, Ռեյկյավիկում գտնվող Արկտիկական խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակներում Լավրովը հանդիպել է Բլինքենի հետ:
Բանակցությունները սկսվել են չորեքշաբթի երեկոյան և տևել են գրեթե երկու ժամ: