Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Հասարակություն

Այդ կադրերը դիտելուց՝ ոնց են վարվում զինվորականների հետ, չեմ կարողացել քնել, ՀՔԾ-ն դրանով զբաղվելու փոխարեն, զբաղվում է մահացած մարդկանց գույքերն ինձ վերագրելով. Արմեն Գևորգյան

Դեռևս անցած տարի ապրիլի 16-ին ՀՔԾ-ն քրգործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի կապակցությամբ, որտեղ ինչ-որ հանգամանքներ են նկարագրվում և վերջում ասում է, որ Արմեն Գևորգյանն այդ ամենի հետ առնչություն ունի: Մասնավորապես, որ իմ հարազատների, բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ: Այդ մասին այսօր Հատուկ քննչական ծառայության դիմաց ասաց «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը:   

«Այն ժամանակ փաստացի ինձ մեղադրանք չի առաջադրվել, որովհետև այն ժամանակ քննությունն էլ է հասկացել, որ դա աբսուրդի ժանրից է: Այդ գույքերի վրա, սակայն, կալանք է դրվել: Մենք մեր իրավունքները փորձել ենք պաշտպանել, դիմել ենք դատական ատյաններին: Բոլոր դատական ատյաններում այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել է»,- ասաց նա: 

Ըստ Գևորգյանի՝ «մարդ պիտի էլեմենտար քթի ծակ ունենա», որ հասկանա՝ երբ քաղաքական ինչպիսի պայմաններում, ինչ վիճակում ինչպիսի որոշում է կայացվում:

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սահմաններում տիրող իրավիճակի պարագայում, երկրում այս մարտահրավերների պայմաններում, որոշել են ինձ մեղադրանք առաջադրեն, որպեսզի այդ գույքերի վրա կալանք դնելը հիմնավորված լինի: Եվ երկրորդը, հավանաբար, ինչ-որ խափանման միջոց ընտրեն, որով խափանեն իմ գործունեությունը՝ որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ»,- նշեց նա:  

«Հայաստան» դաշինքի շտաբի պետի խոսքով՝ ինքն ընդհանրապես հրաժարվել է որևէ գործ ունենալ Հատուկ քննչական ծառայության հետ:

«Կյանքը ցույց է տվել, որ այս կառույցը միայն քաղաքական պատվեր է կատարում, ուստի իրենց հետ նստել, մեղադրանք քննարկել և այլն, ժամանակի կորուստ է: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկաններ, ինչ-որ անհասկանալի բացատրական աշխատանքների, նյութերի նախապատրաստման, և այլն: Մեր «իշխանություններն» ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մոտ ցանկությունն ու վճռականությունը կոտրվի իրենց դեմ պայքարելու, բայց ես կարծում եմ՝ նմանատիպ «օյինբազություններից» դա ավելանում է, ամրապնդվում է: Մեր դաշինքը շատ կազմակերպված է արդեն, աշխատանքները դրված են շատ ճիշտ ռելսերի վրա, ուստի անգամ այսպիսի բաներով հնարավոր չի լինելու խաթարել այդ գործընթացը: Անչափ շատ եմ ցավում, որ այսօրվա վիճակում, այդ կադրերը դիտելուց, թե ոնց են վարվում մեր զինվրականների հետ, ես չեմ կարողացել քնել, ՀՔԾ-ն այդ փաստերով զբաղվելու փոխարեն, զբաղվում է մահացած մարդկանց գույքերը ինձ վերագրելով»,- եզրափակեց Գևորգյանը: