«2 տարի է՝ ծածկադմփոց է արվում». Գեղարոտ գետի վրա կառուցված 2 փոքր ՀԷԿ-ի գործունեությունը դադարեցվել է․ բողոքի ակցիա (տեսանյութ)
Կառավարության շենքի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցները Արագածոտնի մարզի Գեղարոտ գետահովտի տարածքում գտնվող Արագած, Ծաղկաշեն, Քուչակ, Վարդենուտ, Արայի, Ափնա և Հարթավան գյուղերի բնակիչներն են։ Նրանք ներկայացնում են, թե ինչպես 2 տարի ծածկադմփոց է արվում Գեղարոտ գետի վրա կառուցված երկու փոքր ՀԷԿ-երի գործունեության դադարեցման վերաբերյալ գործը: