Պայթյուն` Աֆղանստանում. կա 9 զոհ և 2 վիրավոր
Ինը մարդ, այդ թվում կանայք և երեխաներ զոհվել են Աֆղանստանի հարավում գտնվող Հելմանդ նահանգում ճանապարհին տեղադրված ականի պայթյունի պատճառով: Այս մասին հաղորդում է Tolo News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալներով` երեքշաբթի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Լաշկար Գահ քաղաքում:
Ինչպես հաղորդվում է, ականը մեքենա է պայթեցրել, որում եղել են մարդիկ:Պայթյունի հետևանքով վիրավորվել է 2 երեխա:
Դեռևս ոչ մի խումբ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: