Հայաստանում գորգեղենի և տրիկոտաժեղենի արտադրությունը աճ է գրանցել
2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 4.8%-ով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Վերջին տարիներին նկատվում է հայրենական գորգարտադրության զարգացման միտումներ և նշենք, որ 2014թ-ի երրորդ եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 35.6 տոննա գորգեր և գորգեղեն, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 37.3%:
Աճ է արձանագրվել նաև տրիկոտաժեղենի ոլորտում, հանրապետությունում գործում են մի շարք տրիկոտաժեղեն արտադրող ընկերություններ՝ Տոսպ, Լուքս, Մելանտե և այլն, որոնք հիմնականում իրենց պատրաստի արտադրանքը իրացնում են հայրենական շուկայում:
Հավելենք, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում տրիկոտաժեղենի աճը կազմել է 72.2%: