Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ Ծառուկյան

Մեր ազգային աղետը, ողբերգությունը, նվաստացումը շարունակվում է․ Արփինե Հովհաննիսյան

Ադրբեջանցիների կողմից մեր զինվորականներին զինաթափելու խայտառակ տեսանյութը բոլորդ դիտել եք վստահ եմ: Մեր ազգային աղետը, ողբերգությունը, նվաստացումը շարունակվում է, բայց կարծես մի անտեսանելի ուժ մեր միջից հանել է դիմադրողականությունը ու մենք հիմա էլ ադրբեջանցիներին ենք անիծում...... ֆեյսբուքում, ինչպես վերջին երեք տարին իրար ենք սիրում ու ատում...էլի ֆեյսբուքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Իսկ իրական Հայաստանը քչանում է, նոսրանում ու դառնում անիրական: Ինչպես անիրական էին մեր արժանապատիվ ակնկալիքները ՊՆ-ից ու գենշտաբից:

ԱՆԻՐԱԿԱՆ Հայաստանի պատասխանատուները (ուղղակի և անուղղակի) շատ են ու խորքային: Հենց միայն երեկվա համար նիկոլականները դաժան պատժի պիտի արժանան`կեղծ հերքումներով հասարակությանը փսիխոզի հասցնելու համար: Մինչ այս տեսանյութը երեկ օրվա առաջին կեսին էլ տարածվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Դ. Անանյանի հարցազրույցը, որտեղ նա կոչ էր անում չընտրել սրանց և այլն:

Ինչու սրանց չընտրել ես անձամբ գիտեմ գրեթե երեք տարի, բայց մի տեսակ տարօրինակ զգացում ունեցա ընթերցելով նրան ու արձագանքները այդ հարցազրույցին:

Զգացումներս սրվեցին հայ զինվորականների նվաստացման տեսանյութը դիտելիս ու որոշեցի գրել: Բացատրեմ ինչու:

Մենք այս անարժանապատիվ ու սին վիճակին նոր չենք հասել: Այս երեք տարիների ընթացքում քայլ առ քայլ նիկոլն ու իր մանկլավիկները մարդկանց ներշնչել են կեղծ հպարտություն, ստեղծել պատրանքներ ու վերացրել իրար լսելու ու հավատալու կարողությունը: Նիկոլը մենակ չի ստեղծել այս ամենը, իրեն օգնել են ոչ միայն շարքային անխելք ուսապարկերը, այլև Դ. Անանյանի նման շատերը, ովքեր, օրինակ, պատվերով հարկային ստուգումներ են իրականացրել, ապօրինի ու անհեռանկար քրեական գործեր են հարուցել տվել, դրա վրա փիառվել, իրենց մտերիմներին են տեղավորել, 2018-ի բյուջեն չկատարելով պատմել են, որ կատարել են, հովանավորչություն են արել ու հետո` մի ինչ որ պահի, Շնորհակալություն հայտնելով նիկոլին հեռացել ստվեր` ունեցածը հանգիստ վայելելու: Նման մարդիկ նիկոլ-հրեշի կենարար աղբյուրներն են եղել, մեկը` գիտելիքով, մյուսը` ամբիցիաներով, երրորդը` վրեժով, չորրորդը` ծառայամտությամբ: Նրանք նպաստել ու կերտել են նիկոլյան Հայաստանը, որը վերացնում է, ավելին` վերացրել է իրական Հայաստանը:

Ու հիմա, երբ նրանք այս օրհասական վիճակում հանկարծ խոսում են երբեմնի տիրոջ դեմ, սկսվում է ինքնամոռաց հերոսացման փուլ: Ընդ որում` կապ չունի ով է, կոռումպացված դատավոր, տարիներով ապօրինի կալանք տվող դատավոր, պատվեր տվող իրավապահ, ապօրինություններ արած պաշտոնյա, 3 տարի լռած ու պատերազմից հետո հանկարծ արթնացած «արժանապատիվ» պաշտոնյա.......մի բառը նիկոլի դեմ, նրան սարքում է պատիվ ունեցող ու ....սկզբունքային: Դա նման է նրան, որ 2018-ին նիկոլի կողքը կանգնող ցանկացած կոռուպցիոներ թալանչի «մաքրվում» ու դառնում էր ժողովրդի կողքին կանգնած անձ:

Երբեմն տպավորություն է, որ եթե մի օր անգամ նիկոլն ու իր կինը իրենք իրենց դեմ ցուցմունք տան, նրանց էլ կհերոսացնեն:Իսկ առհասարակ ո՞վ է ասել, որ քաղաքական հայտարարությունը կամ քաղաքականությունը բարոյապես ու հատկապես` իրավաբանորեն ազատում են մեղքերից, այն էլ` պետության առաջ գործած մեղքերից: Ստացվում է` պետությունը դե ֆակտո պիտի դադարեր լինել, որ հնչեին այն փրկելու կոչե՞ր: Բայց դա ազնի՞վ է:

Իհարկե յուրաքանչյուրը կարող է սխալվել, սխալն ընդունելն էլ խիզախություն է, բայց նախ` սխալի գինը մեծ է շատ, երկրորդ`դա այն նվազագույնն է, որ ուղղակի կարելի է անել սերունդների առաջ ներողության շրջանակներում, երրորդ` կլինի՞ սխալն ընդունելիս անպայման մեզ փրկելու առաքելություն չստանձե՞ք: Այս երկիրն այնքան արկածախնդիր է տեսել: Բավ է:

Հ.Գ. Ես հայրենիքի անունից ներելու լիազորություն չունեմ: Ու բոլոր նրանք, ովքեր կասեն, որ հիմա միասնաբար է պետք պայքարել սույն ազգակործան պատուհասի դեմ, ես մի բան կասեմ, իսկ գուցե՞ ինչ որ բան չի ստացվում, որովհետև լավի ու վատի, ճշտի ու սխալի սահմանն ենք խառնե՞լ, գուցե իրերն իրենց անունով չենք կոչե՞լ, որովհետև հակահերոսներին հերոս ու փրկիչ ենք դարձրել: Գուցե:

Հ.Գ.2 Դավիթ Անանյանի փոխարեն ազատ եք դնել ցանկացած այլ նախկին նիկոլականի անուն»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը :