Լավրովն ու Բլինքենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հարցը: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Փրայսն ընդգծել է, որ Լավրովն ու Բլինքենը սիրիացիներին վերաբերող մի շարք հարցերի հետ մեկտեղ խոսել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման որոնումների հարցի շուրջ:
Ընդգծենք, որ Լավրովն ու Բլինքենը միմյանց հանդիպել են Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակներում: