«Ազգի համար արարող մշակույթի գործիչներ կա՞ն, ո՞ր ծակում եք հիմա․ Սերժին քծնող ու անմիջապես Նիկոլին լպստող իմ էլիտա, երկիր ա կործանվում»․ Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգի համար արարող մշակույթի գործիչներ կա՞ն։ Դե…բացի մի 10 հոգուց, ով շակալ չդարձավ ոչ մի իշխանության օրոք:
Ո՞ր ծակում եք հիմա։ Ի՞նչ հարց ունեք չլուծված․ Շե՞նք, ռեմո՞նտ, վաստակավորի կոչո՞ւմ։
Օ մեծն հայ դերասաններ։ Էլի երազում եք ապրել անշա՞ռ։ Հիշեցի…Չէ որ ձեզ նիկոլականներն էլ են սիրում։ Ինձ բազմիցս քլնգող Սոս Ջանիբեկյանը շատ ավելի տղա ա` դիրքորոշում ունի:
Սերժին քծնող ու անմիջապես Նիկոլին լպստող իմ էլիտա արվեստի, երկիր ա կործանվել:
Կոչ չեմ անում` գիտեմ ձեր տեսակը: Դուք լինելու եք միշտ: Միշտ շակալ: Վախկոտ շակալ»: