Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Երեկ մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր. ՀՌՀ-ի ցավակցությունը
Յուրաքանչյուր ապօրինի անտառահատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական․ ՆԳ նախարարՍպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավորԾնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Ռուս քաղաքական գործիչը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Միշուստին կոշտ զրույցից
Հիմա Նարեկ Կարապետյանին մեղադրանք կարող են առաջադրել, կալանքի թույլտվության հարցը կքննվի 15:30-ին
Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ միջուկային օբյեկտներինՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջՈւշադրություն. Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումըՏևական ժամանակ է՝ քննչական մարմինն ապօրինաբար բերման է ենթարկում ՀՅԴ անդամներին, ովքեր օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նվիրատվություն են կատարել կուսակցությանը. հայտարարությունՔննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում ենՖրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից փոքրերի կողմից սոցցանցերի օգտագործումն արգելող օրենքըՔննիչին բացարկ կհայտարարվի, կհրաժարվենք առերեսումներից. Երեմ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով և ոստիկանների ուղեկցությամբ ՔԿ-ից տարան բանտ․ հավաքվածները ծափահարում էին նրան (տեսանյութ)Աշխատատեղերի թիվը 2017-ի հունիսի համեմատ աճել է 301 978-ով․ Պապոյան
Ինձ թույլ չտվեցին լինել Ծառուկյանի պաշտպանը, հեռացրին վարույթից, ապօրինության գագաթնակետն է․ պաշտպան (տեսանյութ)
Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. ԶաքարյանԻրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. ԱբովյանՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԼևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպն էր. թե դա ինչ ասելու բան էր. Ասլանյան (տեսանյութ)
Մամուլ

Հիմա էլ բոլոր ձախողումներն ուզում են բարդել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի վրա. Մովսես Հակոբյան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․

«Հաշվի առնելով Արցախում և ՀՀ մարզերում՝ Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական կողմի սադրանքները, առաջխաղացումները, որքանով են հնարավոր պատերազմական գործողություններն արցախյան և հայաստանյան հատվածում: Ավելին, ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ իր քաղաքացիներին խորհուրդ չտալով գալ Հայաստան:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ պատերազմի սկսել-չսկսելու հավանականության մասին գնահատական ինքը չի կարող տալ, այն կարող է անել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, քանի որ նա է տիրապետում ամբողջական տեղեկությանը, նաև՝ երկրի ղեկավարը:

«Մնացածը, որոնք նման գնահատական են տալիս, դրանք տարբեր գուշակումներ են: Իսկ ես գուշակություններով չեմ զբաղվում՝ համընկա՞վ, թե՞ չհամընկավ»,- շեշտեց նա:

Մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները, սակայն, չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։

Մամուլում տեղեկություններ եղան, որ բանակցություններին չի գնացել նաև Ռուստամ Մուրադովը: Հնարավո՞ր է, որ պատճառը գաղտնի փաստաթղթեր լինելու փաստն է, հատկապես, երբ սոցցանցերում հրապարակված քարտեզներով ադրբեջանական կողմն ամրապնդում է իր դիրքերը Սև լճի հատվածում, ասում են՝ անգամ մատակարարումների ճանապարհ է արդեն հասցրել գցել:

«Ուրիշ բան չպետք է սպասեինք, մինչդեռ մարդիկ ուրիշ բան էին սպասում և ինչ-որ ցանկություններ, տարբեր դիրքորոշումներ արտահայտում: Քո դիրքորոշումը, ցանկությունը կյանքի կոչելու համար համապատասխան միջոցներ պիտի ունենաս»,- ասաց գեներալը:

Հակադարձմանը՝ Ձեզ համար պա՞րզ է, թե ինչ է ուզում Հայաստանի այսօրվա իշխանությունը, որն է նրա ցանկությունը, եթե հենց առաջին օրը չեն ձերբակալում ՀՀ պետական սահմանը խախտողներին, Մովսես Հակոբյանն արձագանքեց.

«Դուք այս երեք տարին հասկացե՞լ եք, թե ինչով են զբաղված այս իշխանությունները: Ես երեք տարի չեմ հասկացել: Մի բան պարզ է՝ այս մարդիկ անընդհատ իրենց չարածը բարդում են ուրիշների վրա՝ ներքաղաքական կյանքում՝ նախկինների վրա, հիմա էլ բոլոր ձախողումներն ուզում են բարդել ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի վրա»:

Դեռևս տարիներ առաջ կարծիքներ էին հնչում Իրան-Հայաստան ռազմական դաշինքի անհրաժեշտության մասին, այս օրերին ևս նման կարծիքներ հայտնողներ եղան, նաև՝ Չինաստանի և Հնդկաստանի հետ այլ որակի հարաբերությունների մասին:

«Այսօրվա իշխանությունները քանդել են այն, ինչ ստեղծել էինք: Հիշեք ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունը Քովիդի համատեքստում՝ Չինաստանի հետ կապված: Կամ՝ հիշեք, երբ նա հայտարարում էր, որ նախկինում Սյունիքն Իրանի համար նարկոթրաֆիկի համար էր… Այսքանից հետո հույս ունեն, որ Իրանը գալու է մեր զինվորների փոխարեն կռվի՞… դրանք երջանիկ միամիտներ են»,- մեր դիտարկմանը պատասխանեց գեներալը:

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Կապանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքը Հայաստանի ու Արցախի ողնաշարն է, և, որ Սյունիքով է անցնում Հայաստանն Իրանին կապող միակ ճանապարհը, այնուհետ հավելել.

«Ցավոք սրտի, Սյունիքում շատ հաճախ արձանագրվում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի ներմուծում Հայաստան՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունն ու մեր երիտասարդությանը: Ինձ համար կարևորագույն խնդիր է՝ ջարդել նարկոթրաֆիկի ողնաշարը»:

Դիտարկմանը, որ Սյունիքն Իրանի համար անվտանգային կարևություն ունի, գուցե այդ պատճառով ինչ-որ բան ձեռնարկի ադրբեջանական սադրանքների համատեքստում, Մովսես Հակոբյանն ասաց՝ այո, Սյունիքն իրենց համար կարևոր է, և իրենք իրենց համար այդ կարևորությունը պահելու են:

Ինչ վերաբերում է տեսակետներին, թե այսօր Հայաստանը բանակ չունի, ոմանց կարծիքով էլ՝ բանակ ունենք, և լավ ղեկավարի դեպքում՝ այն կարող է իրեն ճիշտ դրսևորել, իրավիճակ փոխել, հակառակորդին նորից խաղաղություն պարտադրել, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը վստահեցրեց, որ այդպիսի ռեսուրս կա:

«Միշտ եղել է, կա, և ունենալու ենք: Հարցն այն է՝ ինչպես ես այդ ռեսուրսը կառավարում: Մենք բոլոր հնարավորություններն ունեինք չթույլատրելու, որ մեր սուվերեն տարածքը զինված խմբավորում ներխուժեր, իսկ եթե ներխուժել է, փոխանակ այդքան հայտարարություններ կատարելը, կան համապատասխան գործողություններ, որոնք կպարտադրեին հակառակորդին դուրս գալ այդտեղից: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ մեր տարածք ներխուժել է 250 հոգի. 250 հոգին դա ուժ չի, մենք այդպիսի հազարավոր ուժերի դիմագրավելու կարողություն դեռևս ունենք»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։