Եթե ընտրություններում Նիկոլ Փաշինյանն արձանագրի հաջողություն, Լևոն Տեր-Պետրոսյանն այդ հոգեբանական հարվածին չի դիմանա, ինֆարկտ կստանա․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
Ես ողջունում եմ ՀԱԿ որոշումը՝ մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին, որովհետև անկախ իմ գնահատականներից Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ես գտնում եմ, որ ՀԱԿ կուսակցության մեջ կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր իրենց օրինակով, իրենց գիտելիքներով կարող են օգտակար լինել մեր հայրենիքի կառուցմանը, և հետևաբար հաջողություն եմ մաղթում նրանց:
«Եթե ընտրություններում Նիկոլ Փաշինյանն իր թիմով արձանագրի հաջողություն, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն այդ հոգեբանական հարվածին չի դիմանա, ինֆարկտ կստանա, որովհետև ինքը իրենից բացի ոչ ոքի չի տեսնում։ Լևոն Տեր-Պետրոսյանը և նախկին երկու նախագահները կարող էին ժամանակին լուծել բոլոր հարցերը մեզ համար նպաստավոր պայմաններով։ Մեր պարտության սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ Արցախի մեր հայրենակիցների ազգային-ազատագրական շարժումը վերածվեց հայ ադրբեջանական կոնֆլիկտի, մեր անհաջողությունների արմատներն այդտեղից են գալիս»,- ասաց պատգամավորը: