«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Պիկեին, Բուսկետսին և Անտուան Գրիզմանին
Կատալոնական «Բարսելոնայում» այս ամռանը մտադիր են մեծ փոփոխություններ անել թիմի կազմում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ ակումբը մտադիր է ամռանը վաճառել 3 ֆուտբոլիստների, ովքեր նախորդ ամռանը անձեռմխելի են եղել։ Խոսքը Ժերար Պիկեի, Սերխիո Բուսկետսի և Անտուան Գրիզմանի մասին է։
Նշվում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է լսել առաջարկներ այս երեք ֆուտբոլիստների տրանսֆերի հետ կապված։