«Միլանը» ամռանը կարող է գնել Օլիվիե Ժիրուին
Ինչպես տեղեկանում ենք Goal.com-ից` իտալական «Միլանը» ամռանը կփորձի գնել նոր կենտրոնական հարձակվողի, ով Զլատան Իբրահիմովիչի հետ կուժեղացնի թիմի հարձակվողական գիծը։
Նշվում է, որ միլանյան ակումբը ցանկանում է գնել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուին։ Դեռևս հստակ տեղեկություններ չկան Ժիրուի տրանսվերի մասով։
Ընդգծենք, որ ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտեր»։