«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկուն
«Sky Sport Germany»-ն հաղորդում է, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել 32-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։
Նշվում է, որ լեհ ֆուտբոլիստը վաղուց էր ցանկանում խաղալ Իսպանիայում: Նշվում է, որ ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով «բլաուգրանան» շատ հեռու է Լեւանդովսկու տրանսվերը ձեռք բերելուց, սակայն չի բացառվում, որ Լևանդովսկին կարող է համաձայնության հասնել կատալոնական ակումբի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» հարձակվողին հավակնում են ձեռք բերել նաեւ «Չելսին» ու «ՊՍԺ»-ն։