«Ատլետիկոն» և «Բարսելոնան» ամռանը կարող են իրականացնել մեգափոխանակություն
«Mundo Deportivo»-ի լրագրող Լուի Կանուն նշել է, որ «Բարսելոնան» և «Ատլետիկոն» ամռանը կարող է ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել։
Կատալոնական ակումբը ցանկանում է իրականացնել Գրիզման-Ֆելիկս փոխանակում։ Կատալոնացիներն ամռանը մտադիր են զգալի ուժեղացնել թիմը և հրավիրել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր լավ են ծանոթ Իսպանիայի առաջնությանը։
Հավելենք, որ կատալոնական ակումբն իր հերթին մտադիր է բաժանվել Գրիզմանից։