«Ռեալը» բանակցություններ է սկսել Ռաուլի հետ
Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է սկսել «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլի հետ։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
Ակումբը փորձում է գտնել թիմի նոր մարզիչ, ով կփոխարինի Զիդանին, որը հավանաբար ամռանը կլքի ակումբը։ Նշվում է, որ Ռաուլից զատ ակումբը դիտարկում է նաև Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը։
Այս պահին Ռաուլի ու «Ռեալի» ղեկավարների բանակցություններից այլ մանրամասներ հայտնի չեն։