«Ռեալի» ղեկավարները չեն պատրաստվում հեռացնել Զինեդին Զիդանին
Իսպանական «Ռեալի» ղեկավարները չեն պատրաստվում թիմից հեռացնել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ ակումբը գոհ է Զիդանի աշխատանքից և նվաճած տիտղոսներից, ուստի ամռանը չի պատրաստվում հեռացնել նրան։
Այս ամենի հետ մեկտեղ ակումբը սկսել է փնտրել նոր գլխավոր մարզչի, քանի որ ամենայն հավանականությամբ Զիդանն ինքը կհեռանա թիմից։ Նշվում է որ ֆրանսիացին կարող է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»։