«Չելսին» ցանկանում է գնել Ռոմելու Լուկակուի տրանսվերը
Լոնդոնի «Չելսին» ամռանը ցանկանում է գնել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսվերը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ լոնդոնյան թիմը պատրաստ է Լուկակուի համար վճարել մոտ 90 միլիոն եվրո գումար։
Ընդգծենք, որ բելգիացուց զատ «Չելսին» հետաքրքրված է նաև Հարի Քեյնի տրանսվերով։ Վերջինիս տրանսվերը առավել հավանական գործարք է համարվում։