ԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Հասարակություն

«Պատվաստվիր ու մի կրիր դիմակ» կարգախոսը միֆ է․ ինչո՞ւ են «պատվաստված» վարչապետն ու նախարարները դիմակ կրում

Հայաստանի կառավարությունը դժգոհ է պատվաստումների տեմպերից: Ներկայացնելով ԱՄՆ-ի վիճակագրությունը. ՀՀ առողջապահության նախարարությունում նկատում են, որ այնտեղ պատվաստվել է բնակչության 45 տոկոսը, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը դեռ մեկ տոկոսի էլ չի հասնում։

Այսինքն՝ Հայաստանի բնակչության նույնիսկ 1 %-ն էլ չի պատվաստվել:

Իհարկե չի բացառվում, որ այս թիվն աճի՝ հասնելով օրինակ 2%-ի, բայց հազիվ թե շատերը ցանկանան պատվաստվել, հատկապես, երբ կառավարության անդամների խոսքերն ու քայլերն իրար հետ չեն բռնում․․․

Նորից չանդրադառնանք նախկին նախարար Արսեն Թորոսյանի իրարամերժ հայտարարություններին (մեկ հայտարարեց, թե հիվանդության պատճառով պետք չի խուճապ ստեղծել, հետո ասաց, որ շատ վտանգավոր վիրուս է․ ասաց, թե դիմակը չի կարող որևէ կերպ պաշտպանել, ապա հայտարարեց, թե դիմակը պարտադիր է և այս շարքին պատկանող այլ հայտարարություններ)․․․

Հիմա էլ պատվաստումների մասին հայտարարություններն են հակասում իրար։

Հայաստանում այս պահին երեք պատվաստանյութ է հասանելի՝ չինական CoronaVac-ը, բրիտանաշվեդական AstraZeneca-ն ու ռուսական Sputnik V-ն։

Այստեղ հարցը միայն այն չէ, թե այս պատվաստանյութերից որն է ավելի արդյունավետ կամ անվտանգ, այլ նաև այն, թե ինչպես է կառավարությունը դրա «անհրաժեշտությունը» մատուցում հասարակությանը։

 «Պատվաստվիր ու մի կրիր դիմակ»․․․

Կառավարությունը պատվաստանյութի անհրաժեշտության մասին հայտարարելիս ընդգծեց, որ եթե ուզում ենք ազատվել դիմակներից (քանի որ մարդկանց հիմնական դժգոհությունը դիմակների պատճառած անհարմարություններն էին ու դրանց անպետք լինելը), ապա պետք է պատվաստվել։

Նախարարությունում նույնիսկ կարգախոսն էին համահունչ ընտրել․ «Պատվաստվիր ու մի կրիր դիմակ»․․․

Սակայն ինչպես ուսումնասիրությունները ցույց են տալիս, այս կարգախոսն օգտագործվում է զուտ որպես պատվաստումների ցուցանիշները բարելավելու մոտիվացիա․․․ և միայն այդքանը․․․

Անգամ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էր իր հարցազրույցներից մեկում ասել, թե «եթե պատվաստվել եք, դուք կարող եք մոռանալ դիմակների մասին: Սա պարզապես ամեն մեկը պետք է որպես պարգև ընդունի, այսինքն` ես պատվաստվելով կարող եմ հետագայում այլևս դիմակ չկրել»․․․

 Իսկ իրականում սրանք սին խոսքեր են և պատվաստումը դիմակներից չի ազատում։

Վստահաբար կարող ենք ասել, որ բոլորի ուշադրությունը գրաված կլինի այն, որ «պատվաստվելուց» հետո, դիմակներ շարունակում են կրել թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ առողջապահության նախարար Անահիտ Ավանիսյանը, թե՛ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, թե՛ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և թե այն բոլոր պաշտոնյանները, ովքեր, գոնե կամեռաների առաջ, ցույց են տվել, թե պատվաստվում են։

Հաշվի առնելով դիմակից ազատվելու կարգախոսը՝ կարելի է մտածել երկուսից մեկը՝ կա՛մ նրանք իրականում չեն պատվաստվել այլ որևէ վիտամին են ներարկել, կա՛մ պատվաստանյութը անորակ է և անօգուտ մինչև իսկ այն աստիճան, որ այն անվտանգություն չի երաշխավորում։

 Պետք է արդյո՞ք դիմակ կրել պատվաստումից հետո հարցադրմանը, օրինակ ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական կայքում կարդում ենք՝ «Այո՛․․․ քան որ ոչ մի պատվաստանյութ 100% արդյունավետ չէ։ Բացի այդ ․․․․ մենք չգիտենք՝ դրանք պաշտպանո՞ւմ են վարակը միմյանց փոխանցելուց, թե՞ ոչ»։

 

 Ու չնայած պատվաստանյութը անդիմակ կյանք չի երաշխավորում, ավելի՝ չի երաշխավորում նաև, որ այն ներարկելուց հետո վարակ չենք վերցնի և վարակ չենք փոխանցի, Գայանե Սահակյանը, ՀՀ ԱՆ անունից շարունակում է համոզել, որ «պատվաստվելուց հետո մարդը չի կարող վարակել ու վարակ փոխանցել շրջապատին»․․․․

Այս իրարամերժ հայտարարություններին ծանոթանալուց հետո այլևս կասկածի տակ է դրվում, որ կառավարության նպատակը մեզ վիրուսից պաշտպանելն է։ Ու այդ ֆոնին արդեն զարմալի չէ, որ այս պահի դրությամբ, ՀՀ բնակչության նույնիսկ դեռ 1 %-ն էլ չի պատվաստվել։

Մարդիկ պարզապես կառավարության հերթական ստի մեջ վտանգ է տեսնում․․․

Արմինե Մկրտումյան