Մոսկվան Բաքվին և Երևանին օգնություն է առաջարկել սահմանների գծանշման հարցում․ Լավրով
Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների գծանշման հարցերի քննարկման ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով իր տաջիկ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին: Այս մասին գրում է РИА Новости գործակալություն։
«Մենք, մեր հերթին, մեր ընկերներին մանրամասն տեղեկացրել ենք այն մասին, թե ինչ ջանքեր է գործադրում ՌԴ-ն՝ միջադեպի կարգավորման համար, որն առաջացել է պետական սահմանի միջազգային-իրավական ձևակերպման բացակայության պատճառով։ Հայաստան և Ադրբեջան միջև նախնական համաձայնությամբ՝ ՌԴ-ն առաջարկել է աջակցել սահմանի սահմանազատման և գծանշման սկզբում ու իրականացմանը՝ այդ նպատակով հանդես գալով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին ՌԴ-ն կարող է մասնակցել որպես խորհրդատու, եթե ցանկանում եք՝ միջնորդ»,- հայտարարել է Լավրովը։