Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Երեկ մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր. ՀՌՀ-ի ցավակցությունը
Յուրաքանչյուր ապօրինի անտառահատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական․ ՆԳ նախարարՍպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավորԾնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Ռուս քաղաքական գործիչը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Միշուստին կոշտ զրույցից
Հիմա Նարեկ Կարապետյանին մեղադրանք կարող են առաջադրել, կալանքի թույլտվության հարցը կքննվի 15:30-ին
Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ միջուկային օբյեկտներինՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջՈւշադրություն. Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումըՏևական ժամանակ է՝ քննչական մարմինն ապօրինաբար բերման է ենթարկում ՀՅԴ անդամներին, ովքեր օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նվիրատվություն են կատարել կուսակցությանը. հայտարարությունՔննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում ենՖրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից փոքրերի կողմից սոցցանցերի օգտագործումն արգելող օրենքըՔննիչին բացարկ կհայտարարվի, կհրաժարվենք առերեսումներից. Երեմ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով և ոստիկանների ուղեկցությամբ ՔԿ-ից տարան բանտ․ հավաքվածները ծափահարում էին նրան (տեսանյութ)Աշխատատեղերի թիվը 2017-ի հունիսի համեմատ աճել է 301 978-ով․ Պապոյան
Ինձ թույլ չտվեցին լինել Ծառուկյանի պաշտպանը, հեռացրին վարույթից, ապօրինության գագաթնակետն է․ պաշտպան (տեսանյութ)
Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. ԶաքարյանԻրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. ԱբովյանՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԼևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպն էր. թե դա ինչ ասելու բան էր. Ասլանյան (տեսանյութ)
Մամուլ

Հայաստանի պետական սահմանի խախտումը ՀԱՊԿ սահմանի խախտում է․ ՀԱՊԿ առաջին իրական քննությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդեն 6 օր է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր շարունակում են գտնվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ սահմանային հատվածներում: Ռուսական կողմի ներգրավմամբ ընթացող բանակցությունների արդյունքում որոշ ուժեր հետ են քաշվել Հայաստանի տարածքից, սակայն ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ: Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվել են, սուվերեն տարածք է ներխուժել թշնամական երկրի զորախումբ։

Այստեղ Հայաստանն ունի երկու լուծում՝ առաջինը՝ գնալ ռազմական բախման եւ ուժով ազատել սեփական տարածքը, ինչը հղի է լայնածավալ պատերազմի սկսման վտանգով, տարածաշրջանում անկայունության հաստատմամբ, եւ երկրորդ՝ տարածքի ազատմանը հասնել բանակցությունների միջոցով՝ անվտանգային միջազգային համակարգի և դաշնակիցների ճնշման օգնությամբ։ Առաջին լուծման տարբերակն ի սկզբանե սառեցվել է անմիջապես Մոսկվայի ներազդմամբ։ Կրեմլի տարածած հայտարարությունները, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի միանշանակ հայտարարությունները կասկածելու տեղ չեն թողնում, որ ռազմական բախում որեւէ դեպքում թույլատրելի չէ Մոսկվայի համար։

Սա Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար կողմնորոշիչ սկզբունք է։
Ադրբեջանական կողմի գործողությունները կարելի է հստակ բնութագրել որպես ռազմական սադրանք, որի նպատակն է Հայաստանին պարտադրել բացել Սյունիքի միջով ճանապարհ, ինչը Թուրքիան և Նախիջևանը կկապի Ադրբեջանին։ Թեեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, Բաքուն փորձում է օգտվել պատերազմից հետո Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակից և աղավաղելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պարտավորությունները՝ պարտադրել միայն իր շահերից բխող միջանցքի ստեղծում։ Ադրբեջանի նախագահը անգամ հանդես եկավ ուժի բացահայտ սպառնալիքով` զգուշացնելով ուժով միջանցք բացելու հեռանկարի մասին։

Հայկական կողմը վճռականորեն մերժել է Ադրբեջանի առաջ քաշած այդ անհեթեթ պահանջը։ Չկարողանալով հասնել զիջումների` Բաքուն դիմեց ռազմական շանտաժի գործիքակազմի` փորձելով զավթել սահմանային որոշ բարձունքներ։ Բաքվի նման սադրանքը վստահաբար համաձայնեցված է Թուրքիայի հետ, որը թեեւ բացահայտ չի գործում, սակայն խնդիր ունի տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, եւ Ադրբեջանի հետ միջանցք ունենալն այդ հարցում նշանակալի ձեռքբերում կդառնա։
Գիտակցելով իրավիճակի ողջ լրջությունը եւ ճգնաժամի սրման ռիսկերը՝ հայկական կողմը գործարկեց ռազմաքաղաքական իր գործիքակազմը` դիմելով թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ՀԱՊԿ սահմանների անձեռնմխելիությունն է։ Եվ եթե խախտվել է Հայաստանի պետական սահմանը, խախտվել է բուն ՀԱՊԿ սահմանը։

Առնվազն միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանի ղեկավարությունը, նախաձեռնելով ներխուժում Հայաստանի տարածք, չի պատկերացրել կամ չի գիտակցել, որ ոտնձգություն է իրականացնում ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի կամ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից երկրի տարածքի նկատմամբ։ Թուրք-ադրբեջանական այս բավական վտանգավոր խաղը ուղղված է ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հնարավոր արձագանքը, ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը ստուգելուն: Փաստացի սա ՀԱՊԿ կենսունակության առաջին իրական քննություն է, և համարժեք արձագանքի բացակայությունը լուրջ հարված կլինի ոչ միայն կառույցի համար, այլ նաև կխաթարի ՌԴ դիրքերը տարածաշրջանում։

«Ինչ վերաբերում է այդ (ՀԱՊԿ) պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք միշտ իրականացրել ենք, իրականացնում ենք և իրականացնելու ենք մեր պարտավորությունները». այս խոսքերը պատկանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը նման հայտարարություն է արել 2020թ.-ի հոկտեմբերի 7-ին՝ 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին։

Եթե ղարաբաղյան պատերազմում ագրեսիան ընթանում էր ոչ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այլ դրանից դուրս, ապա հիմա գործ ունենք բուն Հայաստանի տարածքում ծավալվող ագրեսիայի հետ, հետեւաբար Հայաստանի առջեւ ունեցած պարտավորությունների կատարման մասին Վլադիմիր Պուտինի խոսքերն արդիական են, քան երբևէ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։