Ուժգին երկրաշարժ` Խաղաղ օվկիանոսում
6.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում: Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժը գրանցվել է գիշերի:
Ցնցումները գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անգա Ռոա քաղաքից 659 կմ հեռավորության վրա և Չիլիի ափերից ավելի քան 3 հազար կիլոմետր հեռավորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ցունամիի հնարավոր սպառնալիքի մասին ևս տեղեկություն չկա: