ՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակին

2018-ին պետությունը պարտվեց և, ինչպես հիմա տեսնում ենք, մահացավ․ այդ վայրկյանից այն ամենը, ինչ կատարվում է, ժողովրդի հաղթանակի խրախճանքն է պետության ինքնահողին․ Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Մի պետություն առանց որևէ հայտարարության, կամ նախազգուշացման հատում է մեկ այլ պետության սահմանները միանգամից 3 տեղից և արդեն մեկ շաբաթ խորանում է նրա տարածքում։ Մյուս պետությունը սկզբում ձևացնում է, որ այդպիսի փաստ չկա և փորձում է ծածկադմփոց անել, իսկ հետո խնդրում է մեկ ուրիշ պետության զինված ուժերի սպային բանակցել իր անունից։ Հետո ֆոն են ստեղծում, թե բանակցությունն ավարտվեց բարեհաջող և առաջխաղացումը կասեցված է։ Հետո անցնում է մի քանի ժամ և պարզվում է, որ առաջխաղացումը շարունակվում է, ներկայությունը՝ ավելանում։

Ինչպե՞ս կարձագանքեինք, եթե կարդայինք երկու երկրի մասին այս պատմությունը, եթե այն չվերաբերեր Հայաստանին, որովհետև, ինչպես գիտեք, սա այն է, ինչ այսօր կատարվոմ է մեզ հետ։ Կմտածեինք, որ անհնարին է, ուտոպիստական ֆարս։ Մինչդեռ այս պատմությունը հնարովի չէ, ավելին, տեղի է ունենում մեր աչքի առջև և արդեն մեկ շաբաթ։

Մի քանի հարց.

1. Ինչո՞ւ ոչ մի տեղ ադրբեջանցիների դիմաց կանգնած չի եղել սահմանապահ զորք, ԱԱԾ կամ ՊՆ համապատասխան ստորաբաժանում, երկրապահ կամ մեկ զինված մարդ։ Գոնե մեկը։

2. Անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ հանգստությունը և այն, թե ինչո՞ւ են ՀՀ հպարտ և ոչ այնքան քաղաքացիները նորմալ համարում իրենց ընտրած իշխանության տոտալ բացակայությունը։ Պատերազմից անցել է ավելի քան վեց ամիս, ՊՆ-ն չի պատրաստել առաջնագիծ, չի ապահովել սահմանների անվտանգություն և չի էլ զբաղվում այդ հարցով։ Դե այնպիսի «երկրորդական» կազմակերպությունների մասին, ինչպիսիք են ԱԱԾ-ն, որին պատկանում են սահմանապահ զորքերը, Գլխավոր դատախազությունը, քննչականը, ԱԳՆ-ն, ՀՀ դեսպանատները, նույնիսկ ավելորդ է խոսել։

3. Ժողովրդի ընտրած, օլիգարխիայի որդեգրած, միջազգային հանրության կողմից արհամարհված վիժվածք-ոչնչություն վարչապետն ո՞ւր է։ Ընտրել եք վարչապետ, փայփայել եք, պահել եք ի հեճուկս դավաճանության, մահի ու պարտության, 4 օր առաջ Գեղարքունիքում ոտքերի տակ ոչխար էիք մորթում։ Լավ, ձեզ չի՞ հուզում, որ այդ մարդն ուր գնում է, հետևից թուրքն է գալիս։ Ընդ որում՝ գալիս է ոչ թե իր, այլ ձեր տներ։

2018 թվականին ժողովուրդն իրապես հաղթեց, ինչպես աղաղակում էր ամբոխը։ Բայց ժողովուրդը հաղթեց պետությանը։ 2018-ին պետությունը պարտվեց և, ինչպես հիմա տեսնում ենք, մահացավ։ Այդ վայրկյանից այն ամենն, ինչ կատարվում է, ժողովրդի հաղթանակի խրախճանքն է պետության ինքնահողին։ Պետություն չկա։ Մնացածն էլ պահպանելու ցանկություն էլ չկա։ Իսկ երբ չկա պետություն, չկա նաև պետական սահման։ Դրա համար էլ մարդիկ շատ նորմալ են վերաբերվում այս ամենին։ Դրա համար էլ հարկատուներից ֆինանսավորվող Հ1-ի եթերից Թուրքիայի մեկ այլ շպիոն հայտարարում է, որ իրենք պաշտպանում են մարդուն, այլ ոչ թե հողը։ Եվ ինքը դեռ կա, ներկայացնում է Հայաստանի ժողովրդին՝ ԱԺ-ում։

Սրանով ամեն ինչ ասված է։

Կա մի մեծ ինքնախաբեություն, որ ժողովուրդ ասելով նկատի ունենք այս տեսանյութի պապիկին, որն ինքնամոռաց ցանկանում է ոչխար մորթել Նիկոլի ոտքերի տակ։

Մինչդեռ Ժողովուրդ են բոլորը՝ Վազգեն Մանուկյանը, որի առաջնորդած շարժումը հօդս ցնդեց՝ կարծես չէր էլ եղել, Գագիկ Ծառուկյանը, որն անկեղծ չի փորձում հասկանալ, թե ի՞նչ վատ բան կար հայտնի հրավառության մեջ։

Ժողովուրդ են ՀՀ երկրորդ դեմք Արարատ Միրզոյանը, որի գործակալ լինելը նորմալ ընդունվեց, ապա մարսվեց ու մոռացվեց։ Ժողովուրդ են 2018-ին աղմկող կանայք, ովքեր այս ամենը սկսեցին պատշգամբներում թավաներին խփելով, որի արձակած ձայնի արձագանքը վերադարձավ Եռաբլուրից՝ երկինք բարձացող ողբի տեսքով։

Ժողովուրդ է Լևոն Տեր-Պետրոսյանը, որն աշխարհի միակ նախադեպն է, որը կոչվելով հիմնադիր նախագահ նաև մասնակցում է իր հիմնած պետության հուղարկավորությանը։

Ժողովուրդ են Դավիթ Տոնոյանն ու Զոհրապ Մնացականյանը, որոնք ելույթներով նոր պատերազմով նոր տարածքներն էին բերում կամ դիվանագիտությամբ սարեր շուռ տալիս, վստահություն սերմանում առ վիժվածք, իսկ հիմա անմեղ զոհի դեմքով փախած են։

Եվ ժողովուրդ են բոլոր նրանք, ովքեր գերադասեցին ամբոխը պետությունից՝ սպանելով պետությունն ու քաղաքացուն։ Ու դա արեցին հպարտությամբ, դուխով, անգրագիտությամբ, չարությամբ, մանկամտությամբ, կենացներով։

Անիծվե՛ն Հայաստանի թշնամիները՝ ներքին և արտաքին։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, որը կար և կարող է վերածնվել։

Հ.Գ. Ոչխարը, որ փորձում են զոհաբերել Նիկոլի ոտքերի տակ խորհրդանշում է Agnus Dei-ը (Աստծո գառը)։

Այս դեպքից 4 օր անց ադրբեջանցիները մտան Գեղարքունիք։

#antinikol»։