Մենք չէինք կարող նստել թախտին ու սպասել բախտին. Շարմազանով
«Ասում են՝ Ադրբեջանը չի հաղթել, բա որ չի հաղթել, դու ու քո կինը գնայիք մայիսի 9-ին Շուշի, էդ ինչո՞ւ Մեհրիբանն ու Իլհամը գնացին։ Բա եթե Ադրբեջանը չի հաղթել, 200 հոգով դու մտնեիր իր տարածք»: Այս մասին լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե «մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է, բայց Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում ա հայտնվել»:
Էդուրադ Շարմազանովի համոզմամբ, Նիկոլ փաշինյանի հետ ընտրություններին գնալն ավանտյուրա է:
«Եթե սրանք կանգնում ասում են՝ մենք չենք պարտվել, մի ամբողջ օր խաբում են սահմանի մասին, ասում են՝ ապագա կա, էլ ի՞նչ եք ուզում։ Կարծում եմ, որ պետք է համախմբվել ու օգտգործել պայքարի բոլոր միջոցները՝ սրան հեռացնելու համար»,- ասաց Շարմազանովը։
Նա նկատեց, որ փողոցային պայքարը մարեց այն ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերը սկսեցին հերթով նշել, որ պատրաստ են ընտրությունների գնալ ու այդպես հեռացնել Նիկոլին:
«Մենք ամենավերջինը հայտարարեցինք, որ գնում ենք ընտրությունների։ Մեր նպատակը սրան հեռացնելն է, բայց քանի որ դա արվում է ընտրություններով, մենք չէինք կարող նստել թախտին ու սպասել բախտին։