Կարիմ Բենզեման կհրավիրվի Ֆրանսիայի հավաքական․ Le Parisien
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի ազգային հավաքական։ Այս մասին տեղեկանում ենք Le Parisien-ից։
33-ամյա ֆուտբոլիստը կընդգրկվի «EURO-2020»-ի 26 ֆուտբոլիստների ցանկում։ Բենզեման չի խաղացել Ֆրանսիայի հավաքականում 2015 թվականից հետո։
Բենզեմայի հավաքական չհրավիրվելը պայմանավորված է Մատյե Վալբուենայի հետ տեղի ունեցած կոնֆլիկտով։