«Տոտենհեմը» Հարի Քեյնի փոխարեն նոր հարձակվող է ցանկանում բերել Մանչեսթերից
Ինչպես արդեն նշել ենք, Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ամենայն հավանականությամբ ամռանը կլքի ակումբը։ Քեյնի տրանսվերից առաջ լոնդոնյան թիմը դիտարկում է նոր հարձակվող գնելու տարբերակը։
Ըստ անգլիական սպորտային պարբերականների, լոնդոնյան ակումբը Քեյնի փոխարեն թիմ կարող է հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին։ Քննարկվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնիո Մարսիալին գնելու տարբերակը։
Ընդգծենք, որ այս ամենի հետ մեկտեղ Լոնդոնյան թիմը ամեն կերպ ցանկանում է պահել անգլիացի հարձակվողին։